Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Մատից փուշ չհանեց»

«Մատից փուշ չհանեց»
08.12.2015 | 00:25

Շատ գրվեց այն մասին, որ այս տարի խաղողի բերքի մթերումը բազմաթիվ խնդիրներով ուղեկցվեց։ Չնայած կառավարությունը խոստացավ, որ խաղողն այգում չի մնա, բայց գյուղացին մնաց միայնակ իր բերքի հետ։ Ավելին, շատերն անգամ սիրտ չունեին տանջանքով ու մեծ վարկերով աճեցրած խաղողը հավաքելու։ Որոշ գործարարներ փորձեցին օգնել գյուղացուն, բերքը մթերել, սակայն հայ մշակի առատ բերքը մինչև վերջ չմթերվեց։
Մեր տեղեկություններով, այդ օրերին «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը որոշել էր փակել գործարանի դռները գյուղացու առաջ և գնալ արտերկրում հանգիստը վայելելու։ Այս պատրվակով նա խուսափել է կառավարության «ճնշումներից», որպեսզի բերքի մի հատվածն էլ ինքն ընդունի։ Փաստն ինքնին խոսում է այն մասին, որ տարիներ շարունակ բիզնես դաշտում աշխատող որոշ գործարարներ առաջնորդվում են միայն սեփական շահերով ու քմահաճույքով։
Ոչ մեկը, բնականաբար, չի կարող պարտադրել որևէ բիզնեսմենի իր գործունեությունն այս կամ այն կերպ իրականացնել։ Սակայն, հաշվի առնելով Հայաստանի տնտեսական վատ վիճակը, գյուղացու ծանր օրը, Մանվել Ղազարյանը գոնե մի փոքր ճիգ պետք է գործադրեր հայրենի երկրի ու նրա քաղաքացու «մատից մի պստի՜կ փուշ հանելու» համար։ Ի վերջո, այդ մարդկանց բերքի շնորհիվ է նաև, որ ծաղկում է նրա և այլոց բիզնեսը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3707

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ